Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Խորհրդանշական է Հունաստանի ՊՆ ղեկավարի այցը ՀՀ վարչապետի՝ Հունաստան կատարած ընդգրկուն այցից հետո․ Սուրեն Պապիկյան

Խորհրդանշական է Հունաստանի ՊՆ ղեկավարի այցը ՀՀ վարչապետի՝ Հունաստան կատարած ընդգրկուն այցից հետո․ Սուրեն Պապիկյան
Հայաստան
17:36, 04 март 2024
Խորհրդանշական է, որ Հունաստանի ՊՆ ղեկավարի այցը նախորդում է նախորդ շաբաթ ՀՀ վարչապետի՝ Հունաստանի Հանարպետություն ընդգրկուն այցից հետո։ Այս մասին այսօր Հայաստանում գտնվող Հունաստանի ՊՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Այս ամենը վկայում է, որ մեր երկու երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, որոնք նվիրված են երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամության, փոխադարձ օգնությանը, պատրաստականությանը, արժեքներին ու ընդհանուր մոտեցումներին։ Այս համագործակցություններում իր ուրույն տեղն ունի ՊՆ ոլորտի համագործակցությունը, այն իրականացվում է փոխադարձ հետաքրքրություն ներկաայցնող ուղղություններով, որոնց մի մասն ավանդական բնույթ են կրում և իրականացվում են ՀՀ անկախացումից հետո երկու երկրների միջև ձևավորված պաշտպանության բնագավառում համագործակցության սկզբից, իսկ մյուս մասը պայմանավորվածությունների արդյունքում ձևավոևված նոր ոլորտներում»,- ասաց Պապիկյանը։

Ըստ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարի՝ ավանդական ոլորտներից են ռազմական կրթությունը, անձնակազմերի վերապատրաստումը, փորձի ու տեղեկատվության փոխանակումը, ռազմաքաղաքական խորհրդակցություները և այլն։
«Ես ներկայացրել եմ նաև ՀՀ ՊՆ-ում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքը և կարևորել եմ բարեկամ Հունաստանի փորձագիտական և գործնական աջակցության կարիքն այս հարցում։

Քննարկել ենք ռազմատեխնիական հարցեր և կարևորել 2023 թվականի դեկտեմբերին իմ՝ Հունաստան կատարած այցի ընթացքում ստորագրված ՀՀ Կառավարության և Հունաստանի Կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի վավերացումից հետո ռազմատեխնիկական համագործակցությանը նոր շունչ հաղորդելը»,- նշեց նա։