Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի դեսպանին. քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Հայաստան
16:26, 13 март 2024
Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին և ռազմական կցորդ, գնդապետ Թոմաս Ահամերին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցության զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: