Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը. Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը. Վրաստանի վարչապետը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Հայաստան
20:28, 14 март 2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն մարտի 16-ին կայցելի Ադրբեջան, իսկ հաջորդ շաբաթ՝ Հայաստան։

Այս մասին հայտնում են վրացական լրատվամիջոցները:

Ըստ Իրակլի Կոբախիձեն, հարևանների հետ հարաբերությունների խորացումը հիմնական առաջնահերթություններից է։

«Պատահական չէ, որ Բրյուսել կատարած այցերից հետո հանդիպումներ կանցկացվեն հարևան երկրներում։ Շաբաթ օրը կլինի այց Ադրբեջան, իսկ մեկ շաբաթ անց՝ Հայաստան։ Մենք կքննարկենք երկկողմ համագործակցության հետ կապված բոլոր հարցերը։

Կարևոր է տարածաշրջանում խաղաղության ապահովումը, և այստեղ դուք գիտեք, որ մեր երկիրը միշտ դրական դեր է խաղացել: Ամեն ինչ արվելու է երկկողմ հարաբերությունները խորացնելու և մեր տարածաշրջանում՝ Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը խթանելու համար»,- ասել է Կոբախիձեն։