Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղարիբաշվիլին հրաժարական է տվել. Կոբախիձեն` վարչապետ

Ղարիբաշվիլին հրաժարական է տվել. Կոբախիձեն` վարչապետ
Տարածաշրջան
17:23, 29 январь 2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասուլիս է տվել ու հայտնել հրաժարականի մասին։ Իրակլի Ղարիբաշվիլին առաջին անգամ վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2013-2015 թվականներին: 2015 թվականի դեկտեմբերի 30-ին հրաժարական է տվել և 2019 թվականին վերադարձել կառավարություն՝ որպես պաշտպանության նախարար։ Երկու տարի անց՝ 2021 թվականի փետրվարին, Վրաստանի խորհրդարանը նրան ընտրեց վարչապետ։ 

«Իրակլի Կոբախիձեն կներկայացվի կառավարության ղեկավարի պաշտոնին, իսկ Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի կուսակցության նախագահի պաշտոնը», - հայտնել է «Իմեդի» հեռուստաալիքը: