Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ աջակցությամբ կդիտարկվեն հնարավորություններ քաղաքացիական միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության ուղղությամբ․ Սոնա Ղազարյան

ԱՄՆ աջակցությամբ կդիտարկվեն հնարավորություններ քաղաքացիական միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության ուղղությամբ․ Սոնա Ղազարյան
Հայաստան
19:09, 05 апрель 2024
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուժեղ Հայաստան, Կայուն տարածաշրջան»

Բարձր հանձնակատար Բորելն այսպես է ամփոփում Հայաստանին աջակցելու ԵՄ-ԱՄՆ ջանքերը: 

Հայաստանի համար կարևորագույն տնտեսական և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացիան, «Խաղաղության խաչմերուկ»-ին սատարումն են հստակ ուղերձները այս հանդիպման, որոնք ի թիվս համագործակցության այլ ֆորմատների տանելո՛ւ են Հայաստանը դեպի կայուն զարգացման:

Անվտանգության անբաժանելի մաս կազմող տնտեսությունը ունի դիվերսիֆիկացման կարիք, և ԵՄ աջակցությամբ ենթակառուցվածքների զարգացմամբ է հնարավոր հայ տնտեսվարողների համար նոր շուկաներ ապահովել:

ԱՄՆ աջակցությամբ կդիտարկվեն հնարավորություններ քաղաքացիական միջուկային էներգետիկայի բնագավառում համագործակցության ուղղությամբ։