Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գյումրիի սելեկցիոն կայանը համագործակցության պայմանագիր կնքեց համառուսական հետազոտական ինստիտուտի հետ

Գյումրիի սելեկցիոն կայանը համագործակցության պայմանագիր կնքեց համառուսական հետազոտական ինստիտուտի հետ
Հայաստան
11:36, 08 октябрь 2021
«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն և ՌԴ Ն. Ի. Վավիլովի անվան բույսերի գենետիկական ռեսուրսների համառուսական հետազոտական ինստիտուտը հոկտեմբերի 7-ին կնքեցին համագործակցության պայմանագիր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը`  պայմանագրի կնքմանը նպաստեց  2021 թվականի  ապրիլին Սանկտ  Պետերբուրգում երկու հաստատությունների ղեկավարների ստորագրած  հուշագիր: Պայմանագրի hամաձայն իրականացվելու են ասպիրանտական փոխանակման ծրագրեր: Կլինի նաև փորձի փոխանակում, վերապատրաստում, մասնակցություն  տարբեր գիտական համաժողովների, համատեղ փորձագիտական ուսումնասիրություններ: Աջակցություն կլինի  նաև երիտասարդ գիտնականների դպրոցի ստեղծման աշխատանքներում:

Գյումրի կատարած այցի շրջանակում Համառուսական հետազոտական ինստիտուտի տնօրեն Ելենա Խլեստիկինան ու փոխտնօրեն Ալեքսեյ Սավարզինը խոստացան նպաստել, որպեսզի 2022 թվականի մարտից արդեն նմանատիպ դպրոց գործի Գյումրիում: «Անշուշտ, շատ լավ հնարավորություն է: Ուրախ կլինենք, որ համագործակցության շրջանակում ասպիրանտական այս ծրագիրը շարունակականություն ունենա»,- ռուս գործընկերների հետ հանդիպման ժամանակ նշեց Գյումրու սելեկցիոն կայանի տնօրեն Դավիթ Մարտիրոսյանը: