Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարզվում են Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզման հանգամանքները. ՔԿ

Պարզվում են Տավուշի մարզի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկում տեղի ունեցած փլուզման հանգամանքները. ՔԿ
Հայաստան
17:11, 22 ноябрь 2021
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում Այրում համայնքի Հաղթանակ բնակավայրի շենքերից մեկի պատշգամբի փլուզման դեպքի վերաբերյալ:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.


«Ըստ նախնական տվյալների 2021թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, փլվել է վերոհիշյալ բնակավայրի բնակելի շենքերից մեկի բաց պատշգամբը և աստիճանահարթակը, որի հետևանքով այդ պահին այդտեղ գտնվող 5 անձինք ընկել են շուրջ 3 մետր բարձրությունից. նրանցից մեկը մահացել է, իսկ մյուսները  տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն, ստացել համապատասխան բուժօգնություն։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական փորձաքննություններ:
Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։ Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ երեկ դժբախտ պատահար էր տեղի ունեցել Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Հաղթանակ բնակավայրում: Նախկինում որպես հյուրանոց գործած վթարային շենքի պատշգամբներից մեկի փլուզման հետևանքով 3 տարեկան երեխա էր մահացել, կային վիրավորներ: