Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Էկոնոմիկայի նախարարությունը թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը կրկին երկարաձգելու նախագիծ է մշակում

Էկոնոմիկայի նախարարությունը թուրքական ծագման ապրանքների ներկրման արգելքը կրկին երկարաձգելու նախագիծ է մշակում
Հայաստան
17:22, 13 декабрь 2021
Արգելքի ժամկետը արդեն մեկ անգամ երկարձգվել է։ Այս անգամ լրանում է մի քանի շաբաթից՝ դեկտեմբերի 31-ին։

Հայաստանի կառավարությունը նման որոշում կայացրել էր 44-օրյա պատերազմի ընթացքում՝ այն հիմնավորելով անվտանգային խնդիրներով ու ընդգծելով, որ ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան բացահայտ աջակցում էր Ադրբեջանին։

Արգելքի ժամկետը արդեն մեկ անգամ երկարձգվել է. այս անգամ լրանում է մի քանի շաբաթից՝ դեկտեմբերի 31-ն է։

Էկոնոմիակայի նախարարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ երկարաձգման որոշման նախագիծը դեռ մշակման փուլում է։

Քաղաքական և տնտեսական ինչ ազդեցություն ունեցավ և հնարավոր երկաձգման դեպքում կունենա այս որոշումը Հայաստանի վրա՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ արդեն պատերազմից հետո կողմերն ակտիվորեն խոսում են տարածաշրջանային խաղաղության մասին, քննարկում ճանապարհների ապաշրջափակման հարցը, եզրեր են փնտրում տարածաշրջանային «3+2» ձևաչափում համագործակցելու համար, ուղիղ ակնարկներ անում փոխադարձ դրական ազդակների մասին։