Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում փետրվարի 2-ի և 3-ի ցերեկը +6-ից +8 աստիճան կլինի. Հիդրոմետ ծառայությունը քաղաքապետարանում ներկայացրեց եղանակի տեսությունը

Երևանում փետրվարի 2-ի և 3-ի ցերեկը +6-ից +8 աստիճան կլինի. Հիդրոմետ ծառայությունը քաղաքապետարանում ներկայացրեց եղանակի տեսությունը
Հայաստան
11:47, 31 январь 2022
Երևանում այսօր ցերեկը և փետրվարի 1-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ին և 5-ին սպասվում են տեղումներ, առավելագույն ջերմաստիճան կգրանցվի փետրվարի 2-ի և 3-ի ցերեկը՝ +6-ից +8 աստիճան, նվազագույն ջերմաստիճան կգրանցվի փետրվարի 1-ից 2-ի գիշերը՝ -3-ից -5 աստիճան: Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցեցին հիդրոմետ ծառայությունից: 

«Այսինքն՝ ձյուն չենք սպասում»,- արձագանքեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը և ի պատասխան հիդրոմետ ծառայությունից՝ ընդգծեց, որ դեռևս հայտնի չէ, թե տեղումները ինչ տեսքով կլինեն: