Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ

Կապավորներն անցկացրել են գործնական պարապմունքներ
Հայաստան
22:33, 02 июнь 2022
Զորամիավորումներից մեկի կապի ստորաբաժանումների զինծառայողների հետ մայիսի 31-ից հունիսի 2-ն անցկացվել են գործնական պարապմունքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Զինծառայողները զբաղեցրել են նախորոշված շրջանները, բացազատել կապի դաշտային հանգույցներն ու կատարել առաջադրված խնդիրները։ Վարժանքների ընթացքում ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։