Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հրետանավորների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

Հրետանավորների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ
Հայաստան
22:55, 04 март 2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկի զինծառայողների հետ մարտի 4-ին անցկացվել են գործնական պարապմունքներ։

Անձնակազմը բացազատել է հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի  և կատարել առաջադրված խնդիրները։ Ստուգվել են զինծառայողների մասնագիտական գիտելիքներն ու պատրաստվածությունը, կատարելագործվել են մարտավարական հմտությունները։