Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. ՀՀ ՊՆ

Անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. ՀՀ ՊՆ
Հայաստան
13:39, 04 декабрь 2021
N զորամասի հատուկ նշանակության ստորաբաժանման զինծառայողների հետ դեկտեմբերի 3-ին անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ստուգվել են զինծառայողների՝ կրակի տարբեր տեսակների կիրառման հմտությունները, կատարելագործվել մարտավարական բարդ պայմաններում առաջադրված խնդիրների կատարման ունակությունները։