Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անցկացվել են գործնական պարապմունքներ. ՀՀ ՊՆ

Անցկացվել են գործնական պարապմունքներ. ՀՀ ՊՆ
Հայաստան
21:46, 20 июль 2022
N զորամիավորման հրետանային ստորաբաժանումների զինծառայողների մարտավարական մասնագիտական գիտելիքները զարգացնելու և դաշտային վարժվածության մակարդակն ամրապնդելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։

Բացազատվել են կրակի կառավարման կետեր, հրետանին բերվել է մարտական վիճակի: Անձնակազմը հաջողությամբ կատարել է առաջադրված խնդիրները և արժանացել բարձր գնահատականի։