Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չարենցավան քաղաքում այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան

Չարենցավան քաղաքում այրվել է վագոն-տնակ. տուժածներ չկան
Հայաստան
10:07, 22 июль 2022
Հուլիսի 21-ին, ժամը 15:48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի ավազի հանքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են վագոն-տնակ (մոտ 16 քմ) և բուսածածկույթ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:24-ին, մարվել՝ 17:55-ին: Այրվել են վագոն-տնակի փայտե կառուցատարրերը և բուսածածկույթ՝ մոտ 7000 քմ: