Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԻՊԾ սակրավորները Ասկերանում հայտնաբերած զինամթերքը պահեստավորել են՝ ոչնչացնելու նպատակով

ԱԻՊԾ սակրավորները Ասկերանում հայտնաբերած զինամթերքը պահեստավորել են՝ ոչնչացնելու նպատակով
Հայաստան
20:00, 22 июль 2022
Այսօր՝ ժամը 11:09-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի ահազանգման կենտրոնում, տեղեկություն է ստացվել, որ Ասկերան քաղաքի Կակադու կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Ժամը 11:12-ին Ասկերանի շրջանային ԱԻ բաժնի սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր նռնականետի նռնակ: Հայտնաբերված զինամթերքը պահեստավորվել է` հետագա ոչնչացման համար:

Նույն օրը՝ ժամը 13:58-ին, ԱԻ պետական ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնում, ահազանգ է ստացվել, որ Հայկազով կոչվող տեղանքում հայտնաբերվել է զինամթերք:

Ժամը 14:02-ին ծառայության փրկարար ուժերի վարչության սակրավորական խումբը մեկնել է կանչի վայր և հայտնաբերել մեկ միավոր БМ-21 տիպի զինամթերք:

Հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է անվտանգ տարածք` հետագա ոչնչացման համար: