Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրակի բոցից այրված ժամկետային զինծառայողը միացված է արհեստական շնչառության ապարատին՝ ինտենսիվ բուժում է իրականացվում

Կրակի բոցից այրված ժամկետային զինծառայողը միացված է արհեստական շնչառության ապարատին՝ ինտենսիվ բուժում է իրականացվում
Հայաստան
15:25, 26 июль 2022
«Հուլիսի 17-ին դիրքում կրակի բոցից այրված ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Պողոսյանի վիճակը շարունակում է ծայրահեղ ծանր մնալ, նա միացված է արհեստական շնչառության ապարատին»,-այս մասին Civic.am-ին ասաց  Այրվածքաբանության ազգային կենտրոնի բժշկուհի Բաբայանն ու հավելեց, որ բուժումը շարունակվում է ինտենսիվ ձևով՝ հիվանդին այրվածքային սեփսիսից հանելու համար։ 

Բժշկուհու խոսքով՝ զինծառայողի մարմնի ավելի քան 65 տոկոս այրված մակերեսը 2-րդ, 3-րդ, 4-րդ  կարգի է եղել և հիվանդն ի սկզբանե եղել է ծանր վիճակում։ 

Նշենք, որ ավելի վաղ Այրվածքաբանության ազգային կենտրոնից մեզ տեղեկացրել էին, որ պարտադիր ժամկետային զինծառայողը եղել է դիրքերում՝ վառարանից պայուսակն է բռնկվել, որից հետո էլ կրակի բոցը վնասել է իրեն։ 

Հիշեցնենք, որ ՊՆ-ն երեկ հայտարարություն տարածեց, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Պալյան Ջիվանի Պողոսյանը․ «Զինծառայողը նույն օրը ռեանիմոբիլով տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Պայմանավորված տվյալ ախտահարման դեպքում հիվանդության զարգացման փուլային ընթացքով և այրվածքային ախտահարման ժամանակ հաճախակի հանդիպող հեռակա բարդություններով' զինծառայողի առողջական վիճակում դիտարկվել է վատթարացում, ներկայումս այն գնահատվում է ծայրահեղ ծանր»,-հայտնել էին ՊՆ-ից: