Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում

ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում
Հայաստան
17:44, 28 июль 2022
Հուլիսի 27-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն աշխատանքային այցով եղել է հարավարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասում: Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից:

ԶՈւ ԳՇ պետը հետևել է պլանավորված միջոցառումների կատարման, սպառազինության և ռազմական տեխնիկայի պահպանման ու սպասարկման ամենօրյա աշխատանքների ընթացքին, այցելել մարտական հենակետեր։

Զորամիավորման հրամանատարը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը տվյալ գոտում, զեկուցել կատարված ինժեներական և ամրաշինական աշխատանքների մասին:

Գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ցուցումներ է տվել պատասխանատու ստորաբաժանումների հրամանատարներին, ինչպես նաև զրուցել նորակոչիկ զինծառայողների հետ։