Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով

Հանրապետությունում պահպանվում է հրդեհավտանգ իրավիճակը, օդի ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Հայաստան
19:35, 06 август 2022
Օգոստոսի 7-8-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով:

Երևանում օգոստոսի 7-8-ի երեկոյան ժամերին և գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Oգոստոսի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: