Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ մի շարք փողոցների երթևեկությունը կսահմանափակվի․ ոստիկանություն

Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ մի շարք փողոցների երթևեկությունը կսահմանափակվի․ ոստիկանություն
Հայաստան
17:00, 20 октябрь 2022
Երևանում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի կապակցությամբ հոկտեմբերի 21-ին՝ ժամը 9-ից 11-ը, արարողակարգային միջոցառումներով պայմանավորված, ըստ անհրաժեշտության, կսահմանափակվեն տրանսպորտային միջոցների երթևեկությունը Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Սարալանջի, Տերյան, Կորյունի, Ամիրյան, Պռոշյան և Գրիգոր Լուսավորչի փողոցներում։