Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա»․ Փաշինյան

Հանրային հեռուստաընկերությանը այսօր տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի պնդմանը, թե 1991 թ Ալմաթիի հռչակագրով Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը, և որ Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, Պրահայի և Սոչիի հանդիպումներով պատմության գիրկն է անցել, մասնավորապես ասաց․ «Եթե Լեռնային Ղարաբաղի հարցը լուծված է, ինչո՞ւ ԼՂ-ի հանրությունը չի զգում, որ լուծված է։ Եթե ԼՂ հարցը լուծված է, ինչո՞ւ են ադրբեջանական զորքերը ԼՂ-ի շուրջ դիրքեր տեղադրել և ինչո՞ւ են կրակում ԼՂ-ի վրա։ Սա շատ կարևոր հարց է, որ բովանդակային  պատասխանը պետք է ոչ միայն Հայաստանը, այլև միջազգային հանրությունը ստանա։  Մենք դեմ չենք, որ ԼՂ հարցը լուծվի, մենք ասում ենք, որ այդ լուծումը պետք է տեսնեն, զգան, ընդունեն այնտեղ ապրող մարդիկ։ Ինչու են նրանք անընդհատ սպառնալիքի ներքո»։ 

Վարչապետի դիտարկմամբ՝ երբ ադրբեջանական կողմն ասում է՝ հայերը էնտեղ պրոբլեմ չունեն, արդյոք, օրինակ, Հադրութի ժողովուրդը ունի՞ ԼՂ-ում պրոբլեմ, թե՞ ոչ։ «Հադրութի ժողովուրդը իրենց տներում ապրո՞ւմ են, ո՞րն է ԼՂ հարցի կարգավորման ադրբեջանական տեսլականը, որ Ղարաբաղում ապրող բոլոր հայերը պետք է արժանանան այն ճակատագրին, որին արժանացել են Հադրութի՞ հայերը։ Այդ դեպքում պետք է արդարացված համարենք իմ այն արձանագրումը, որ այս ամենը ցեղասպանության նախապատրաստութուն է»,-նշեց վարչապետը։ 

Մանրամասները՝ տեսանյութում։