Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչները 4 օրով կժամանեն Հայաստան

Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչները 4 օրով կժամանեն Հայաստան
Հայաստան
17:37, 14 ноябрь 2022
Գլոբալ առաջնորդության հիմնադրամի ներկայացուցիչներ Միշելին Քալմի-Ռեյն ու Ամիթավ Բաներջին կժամանեն Հայաստան։

Նրանք Հայաստանի Հանրապետությունում կգտնվեն 2022 թվականի նոյեմբերի 15-18-ը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշման համաձայն՝ պատվիրակության գտնվելու ընթացքում կեցության, սննդի, արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման ու անցկացման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին։