Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացնի․ Զաս

ՀԱՊԿ-ն առաջիկայում մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացնի․ Զաս
Հայաստան
14:22, 23 ноябрь 2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) առաջիկայում մարտավարական և հատուկ վարժանքներ կանցկացնի։

Այդ մասին ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ և ՊՆ ղեկավարների, անվտանգության խորհրդի քարտուղարների մասնակցությամբ  Երևանում ընթացող նիստին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

Նա ասել է, որ զորավարժությունների պլանը կներառի խաղաղապահ առաքելության,  ահաբեկչության դեմ պայքարի և ճգնաժամային ու արտակարգ իրավիճակների արձագանքման տարրեր:

«ՀԱՊԿ զինանոցում ստեղծվել և կատարելագործվում են արդյունավետ մեխանիզմներ ահաբեկչության և ծայրահեղականության, անօրինական միգրացիայի և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի համար»,- նշել է Զասը։