Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանում «Որոտ -2021» հատուկ վարժանքներ կիրականացվեն

Հայաստանում «Որոտ -2021» հատուկ վարժանքներ կիրականացվեն
Հասարակություն
13:57, 22 сентябрь 2021
Սեպտեմբերի 24-ից 28-ը Հայաստանում «Որոտ-2021» հատուկ վարժանքներ կիրականացվեն՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրամիջոցների դեմ պայքարի հատուկ ծառայությունների և Ներքին գործերի մարմինների մասնակցությամբ:

Զորավարժությունները կանցկացվեն համաձայն հրամանատարական և վերահսկիչ մարմինների համատեղ ուսուցման ծրագրի:

Առաջին փուլի ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունների և Հայաստանի Զինված ուժերի իրավասու մարմինների հատուկ նշանակության ջոկատները վերապատրաստման և կիրառական առաջադրանքներ կիրականացնեն լեռնային բարդ տեղանքներում: Անցկացվելու են նաև հրամանատարաշտաբային վարժանքներ՝ հատուկ գործողության մշակման ու իրականացման նպատակով։

Ուսումնական առաջադրանքների լուծման գործընթացում ՀԱՊԿ անդամ երկրների հատուկ ջոկատայինները, Հայաստանի Զինված ուժերի և սահմանապահ զորքերի հետ համատեղ, կմշակեն փոխգործակցության նոր ծրագիր, ձեռք կբերեն փորձ և հմտություններ` ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով:

Զորավարժությունների երկրորդ փուլի ընթացքում կանցկացվեն մարտավարական հրաձգության մրցումներ, ինչպես նաև կիրականացվեն հատուկ նշանակության ջոկատների համատեղ օպերատիվ-մարտական խմբերի գործնական գործողություններ: