Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թբիլիսիի պետհամալսարանի նախկին ռեկտորը նշանակվել է դեսպան Հայաստանում

Թբիլիսիի պետհամալսարանի նախկին ռեկտորը նշանակվել է դեսպան Հայաստանում
Հայաստան
13:54, 25 январь 2023
Հայաստանում Վրաստանի դեսպան է նշանակվել Թբիլիսիի պետական համալսարանի նախկին ռեկտոր Գեորգի Շարվաշիձեն։

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է նրան, շնորհավորել նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։

Նշվել է, որ Վրաստանն ու Հայաստանը բարեկամական սերտ կապեր և բարիդրացիական հարաբերություններ ունեն և ապագայում ակտիվ համագործակցության հույս է հայտնվել տարբեր ոլորտներում, նշված է Վրաստանի կառավարության մամլո հաղորդագրությունում։

Գեորգի Շարվաշիձեի համար սա կլինի դիվանագիտական առաջին աշխատանքը։

Նախկինում նա կրթության և գիտության նախարարի առաջին տեղակալն էր, այնուհետև Թբիլիսիի պետական համալսարանի ռեկտորը։ Այդ պաշտոնում նա երկրորդ անգամ վերընտրվել էր, սակայն 2022-ի հոկտեմբերին, սեփական դիմումի համաձայն, ազատվել էր աշխատանքից։