Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանի ներքաղաքական կրքերը թեժանում են ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլից առաջ

Վրաստանի ներքաղաքական կրքերը թեժանում են ՏԻՄ ընտրությունների 2-րդ փուլից առաջ
Քաղաքականություն
20:03, 27 октябрь 2021
Հոկտեմբերի 30-ին Վրաստանում կկայանա ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: Ընտրությանն ընդառաջ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունն ամփոփիչ հանրահավաք է անցկացրել մայրաքաղաք Թբիլիսիի կենտրոնում։ Իր ելույթում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ «Վրացական երազանքի» կառավարությունը անկախ Վրաստանի պատմության մեջ ամենաերկարն է կարողացել ապահովել խաղաղություն և կայունություն, հիմք է դրել հիմնարար բարեփոխումների համար՝ գրում է Aliq.ge-ն։

Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին էլ ֆեյսբուքյան էջում «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին ուղղված կոչ է հրապարակել, որում նշել է, որ եթե իշխանությունը համարձակություն ունենար, իրեն կտաներ այսօրվա հանրահավաքին և տեղում բանավեճ կանցկացնեին։ Մինչդեռ իշխանությունները, ըստ Սաակաշվիլու, իրեն ոչ միայն դատարան, այլև հիվանդանոց տեղափոխելուց են վախենում:
Վրաստանի հասարակական կազմակերպություններն ու քաղաքական կուսակցությունները իշխանություններից բազմիցս պահանջել են Սաակաշվիլուն տեղափոխել քաղաքային հիվանդանոց: