Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. Իվանիշվիլին լուռ քվեարկել է ու չի մեկնաբանել Սաակաշվիլիի վերադարձը

Վրաստանում ՏԻՄ ընտրություններ են. Իվանիշվիլին լուռ քվեարկել է ու չի մեկնաբանել Սաակաշվիլիի վերադարձը
Քաղաքականություն
12:42, 02 октябрь 2021
Այսօր Վրաստանի ամբողջ տարածքում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ընրատեղամասերը 08:00-ից բաց են ընտրողների առաջ. գրում է aliq.ge-ն:

Ընտրություններին մասնակցում 5 50 քաղաքական ուժ:․

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները անց են կացվում փոփոխված ընտրական օրենսդրությամբ, ինչը նշանակում է, որ որոշ ընթացակարգեր տարբերվելու են նախորդ ընտրություններից:

«Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, միլիարդատեր, Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին երկարատև դադարից հետո այսօր հայտնվել է հանրության առջև:

Կնոջ հետ և ուժեղացված անվտանգության ուղեկցությամբ, Իվանիշվիլին եկել է Մթածմինդա շրջանի 4 -րդ ընտրատեղամաս՝ քվեարկելու Թբիլիսիի քաղաքապետի և սակրեբուլոյի ընտրություններին:

Բիձինա Իվանիշվիլին լուռ քվեարկել ու հեռացել է ընտրատեղամասի տարածքից՝ առանց մեկնաբանության թողնելով լրագրողների` Սաակաշվիլիի ձերբակալությանը վերաբերող հարցերը:

2021 թվականի սկզբին Իվանիշվիլին բաց նամակով հայտարարել էր Վրաստանի իշխող կուսակցության նախագահի պաշտոնը լքելու որոշման մասին: Միլիարդատերը հայտարարել էր, որ իր «առաքելությունն ավարտված է», նա հեռանում է քաղաքականությունից:

Քաղաքականությունից հեռանալու մասին հայտարարությանը զուգահեռ հայտնի էր դարձել, որ Իվանիշվիլին իր ունեցվածքի մեծ մասը փոխանցել է իրեն պատկանող «Քարթու» բարեգործական հիմնադրամի հաշվին: