Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին

Սուրեն Պապիկյանը հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին
Հայաստան
11:00, 05 март 2023
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ Հայաստանի ազգային հերոս, պետական և ռազմական գործիչ Վազգեն Սարգսյանի ծննդյան 64-րդ տարեդարձի առթիվ մարտի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, գերատեսչության ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
 
ՀՀ պաշտպանության նախարարը և բարձրաստիճան զինվորականները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել սպարապետ Վազգեն Սարգսյանի, ինչպես նաև հայրենիքի պաշտպանության ընթացքում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների շիրիմներին։