Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի իշխանություններին շարունակում ենք կոչ անել բացել Լաչինի միջանցքը. Կանադայի ԱԳ նախարար

Ադրբեջանի իշխանություններին շարունակում ենք կոչ անել բացել Լաչինի միջանցքը. Կանադայի ԱԳ նախարար
Հայաստան
13:25, 28 март 2023
Կանադայի ԱԳՆ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին հայտարարել է Կանադայի ԱԳՆ ղեկավար Մելանի Ջոլին՝ ելույթ ունենալով հանրապետության խորհրդարանում։ Խորհրդարանի նիստից տեսանյութը հրապարակել է Կանադայի Հայ դատի հանձնախումբը սոցցանցի իր պաշտոնական էջում։

Պատասխանելով պատգամավոր Ջեյն Յիպի հարցին՝ Ջոլին հայտարարել է, որ կիսում է Կանադայի և Ղարաբաղի հայերի մտահոգությունը։
«Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը։ Անհրաժեշտ է կանխել հումանիտար ճգնաժամի սրումը։ Կանադան աջակցում է հրադադարի համաձայնագրին, այդ թվում՝ հայ ռազմագերիների վերադարձին»,- ասել է նախարարը։
Նա նաև նշել է հրադադարի ռեժիմի պահպանման կարևորությունը, որին աջակցում է նաև ԵՄ դիտորդական խումբը։