Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանին և կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը

Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանին և կոչ անելով անհապաղ բացել Լաչինի միջանցքը
Քաղաքականություն / Աշխարհ
12:19, 01 февраль 2023
Բելգիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը բանաձև է ընդունել, որով Ադրբեջանին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Եվրոպական Հայ դատի կոմիտեի թվիթերյան էջում տեղադրված հաղորդագրությանը։

 
«Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը միաձայն բանաձև է ընդունել՝ դատապարտելով Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղը (Արցախը) շրջափակելու համար, և Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում անհապաղ բացել Լաչինի միջանցքը»,- ասված է Հայ Դատի կոմիտեի հաղորդագրության մեջ։