Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ամենամեծ թերակատարումն ունեցող մարզպետարանը Արարատի մարզպետարանն է, ամենափոքրը՝ Վայոց ձորի մարզպետարանը. Ֆինանսների նախարար

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվում են բյուջետային քննարկումները։  

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով մարզպետարանների բյուջեի կատարողականները, ասել է, որ բոլոր մարզպետարաններին հատկացվել է  5,3 միլիարդ դրամ, փաստացի իրականացվել է 5 միլիարդ 287 միլիոն դրամի աշխատանք, և կատարողականը կազմում է 98,5 տոկոս։

Նիստը վարող ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը նախարարից հետաքրքրվեց, թե բոլոր մարզպետարանները համամասնորեն քի՞չ են ծախսել, թե՞ կան մարզպետարաններ, որտեղ շատ է ծախսվել, և կան մարզպետարաններ, որոնք ամբողջությամբ են ծախսել։

Ի պատասխան նախարարն ասաց. «Արարատի մարզպետարանն ամենամեծ թերակատարումն ունեցող մարզպետարանն է, տարեկան պլանը եղել է 482 միլիոն, ճշտված պլանով նվազեցվել է 466 միլիոն, և կատարվել է 431 միլիոն, այսինքն՝ 35 միլիոնով ճշտված պլանից քիչ, ամենափոքր թերակատարում ունեցող մարզպետարանը Վայոց ձորի մարզպետարանն է, որի ճշտված պլանը կազմել է 411 միլիոն, և կատարվել է 409 միլիոն 854 հազար դրամ։ Այսինքն՝ տարբերությունը կազմել է ընդամենը 1,2 միլիոն դրամ»։
 
Մանրամասները՝ տեսանյութում