Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի

Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի
Հայաստան
10:42, 23 июнь 2023
Արցախի Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն տեղեկացնում է, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի: 

«Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Պատմության բռնայուրացում, մշակութային ինքնության ոչնչացում, կրոնական անհանդուրժողականություն, կեղծում»,-ասված է հաղորդագրության մեջ։

Եկեղեցին գտնվում է Բերձորի հարավարևմտյան ծայրամասում, Հակարի գետի ձախափնյա ժայռոտ ձորալանջին։