Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը
Հայաստան
11:11, 15 август 2021
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ այսօր՝ օգոստոսի 15-ին,  Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք):

Բերկրառատ այս տոնի առիթով, Սուրբ Գայանե վանքում ժամը 10:30-ին Սուրբ Պատարգ կմատուցի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի, Մայր Աթոռի Սուրբ Տրդատի բաց խորանին կկատարվի Խաղողօրհնեքի արարողություն, որից հետո օրհնված խաղողի ողկույզները կբաժանվեն հավատավոր ժողովրդին: