Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Ս. ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՍԲ․ ԶԱՏԻԿԻ ՊԱՏԱՐԱԳ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ Ս. ԱՍՏՎԱԾԱՄՈՐ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ ՍԲ․ ԶԱՏԻԿԻ ՊԱՏԱՐԱԳ Է ՄԱՏՈՒՑՎԵԼ
Հասարակություն
17:51, 04 апрель 2021
Ապրիլի 4-ին Ստեփանակերտի Ս. Աստվածամոր Մայր տաճարում Տ.Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը մատուցեց սուրբ Զատկական պատարագ:
 
Նա ժողովրդին մաղթեց խաղաղություն, սեր և միաբանություն՝ հիշեցնելով, որ Գողգոթային հաջորդում է Հարությունը, ինչի հավատացողն ու դավանողն ենք: Սրան պիտի ազգովի հավատանք և նպաստենք:
 
Յավարտ քարոզի՝ ժողովրդին ազդարարեց սուրբ Զատկական Ավետիսը՝ Քրիստոս Հարյավ ի մեռելոց: Օրհնյալ է Հարությունը Քիստոսի: