Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարգև Սրբազանն այցելել է Գանձասարի վանք (լուսանկարներ)

Պարգև Սրբազանն այցելել է Գանձասարի վանք (լուսանկարներ)
Հայաստան
16:29, 03 апрель 2021
Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և կից լուսանկարներ հրապարակել․

« Այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արարցախի թեմի առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելեցին Գանձասարի վանք, ուր սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սրբազան հայրերը մասնակցեցին Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին, ինչպես նաև աղոթք բարձրացրեցին Հայաստան և Արցախ աշխարհի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների`հայրենիք շուտափույթ վերադարձման համար »։