Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ տնտեսությունն այլ պատկեր կունենար առանց հանքարդյունաբերության. նպատակաուղղված ու գործին նվիրված մարդկանց աշխատանքի արդյունքում մեր երկիրն ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր. Գնել Սանոսյան

ՀՀ տնտեսությունն այլ պատկեր կունենար առանց հանքարդյունաբերության. նպատակաուղղված ու գործին նվիրված մարդկանց աշխատանքի  արդյունքում մեր երկիրն ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր. Գնել Սանոսյան
Հայաստան
23:06, 16 июль 2023
ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի շնորհավորական ուղերձը` հանքագործների և մետալուրգների մասնագիտական տոնի կապակցությամբ՝

«Հարգելի՛ հանքագործներ և մետալուրգներ,

Սրտանց շնորավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի առթիվ։

Ամեն տարի հուլիսի երրորդ կիրակին նշվում է որպես Հանքագործի և մետալուրգի օր։

Շնորհիվ  հանքագործների և մետալուրգների նվիրական ու քրտնաջան աշխատանքի հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի տնտեսության ռազմավարական նշանակության ճյուղերից մեկը: Շնորհիվ ձեր գիտելիքների ու պատասխանատվության, դուք ապահովում եք Հայաստանի տնտեսական անվտանգությունն ու նպաստում տնտեսության համար կարևորագույն  նշանակություն ունեցող հանքարդյունաբերության ոլորտի զարգացմանը:

Այս երկու տոների համադրումն ու փոխկապակցումը պատահական չէ, ու մեր  երկրի զարգացումն ու առաջընթացն անհնար է պատկերացնել առանց ձեզնից յուրաքանչյուրի կատարած անշահախնդիր աշխատանքի:

Հայաստանի տնտեսությունն այլ պատկեր կունենար առանց հանքարդյունաբերության, այդ իսկ պատճառով Ձեր նպատակաուղղված ու գործին նվիրված մարդկանց աշխատանքի  արդյունքում մեր երկիրն ունի հանքահումքային արդյունաբերության կայացած համալիր: Այսօր էլ ոլորտի զարգացման համար ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումն ու ընդերքի արդյունավետ կառավարման մեխանիզմներն արձանագրում են, և վստահ եմ  հետագայում էլ նույնպես կարձանագրեն հաջողություններ:

Սիրելի հանքագործներ և մետալուրգներ, Ձեզ մաղթում եմ նոր մեկնարկներ ու նվաճումներ, ինչպես նաև   նորանոր հնարավորություններ՝ ի շահ մեր հայրենիքի տնտեսական հզորացմանը»։