Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է, և դա մեծապես հենց Էներգետիկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է. Գնել Սանոսյան

Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է, և դա մեծապես հենց Էներգետիկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է. Գնել Սանոսյան
Հայաստան
14:26, 22 декабрь 2021
Դեկտեմբերի 22-ին էներգետիկները նշում են իրենց մասնագիտական տոնը՝ Էներգետիկի օրը: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ուղերձ է հղել՝ շնորհավորելով էներգետիկների մասնագիտական տոնը:
 
«Հայաստանի Հանրապետությունն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս: Ավելին՝ Հայաստանն էլեկտրաէներգիա արտահանող երկիր է, և դա մեծապես հենց Էներգետիկների պրոֆեսիոնալ աշխատանքի շնորհիվ է։
 
Էներգետիկ ոլորտն այսօր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, որտեղ իրականացվող բարեփոխումները խոսում են առաջընթացի ու զարգացման մասին: Այդ քայլերը միտված են երկրի էներգետիկ անվտանգության ու անկախության մակարդակի բարձրացմանը։
 
Շնորհավորում եմ հանրապետության բոլոր էներգետիկներին մասնագիտական տոնի կապակցությամբ`մաղթելով անսպառ էներգիա, առողջություն, բեղմնավոր աշխատանք, նորանոր հաջողություններ դժվարին և պատասխանատու գործում»,- ասված է նախարարի ուղերձում: