Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ունենք խնդիրներ, որոնք նախորդ դարում պետք է լուծած լինեին՝ օրինակ, կոյուղու խնդիրը, այս տարի երևանցիների պահանջով 15 կմ նոր կոյուղի ենք կառուցել. ինչ որ մեզանից կպահանջեք, դա դառնալու է մեր ծրագիրը․ Ավինյան

Ունենք խնդիրներ, որոնք նախորդ դարում պետք է լուծած լինեին՝ օրինակ, կոյուղու խնդիրը, այս տարի երևանցիների պահանջով 15 կմ նոր կոյուղի ենք կառուցել. ինչ որ մեզանից կպահանջեք, դա դառնալու է մեր ծրագիրը․ Ավինյան
Հայաստան
20:15, 28 август 2023
Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածու Տիգրան Ավինյանն  այսօր Նորք-Մարաշ վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ դիմելով բնակիչներին՝ ասաց․ «Բոլորիս խնդիրները հիմնականում նույնական են։ Ցավոք, ունենք խնդիրներ, որոնք նախորդ դարում պետք է լուծած լինեին՝ օրինակ, կոյուղու խնդիրը, բայց ունենք դեռևս էդ խնդիրները»։ Ապա Ավինյանը հավելեց, որ այս տարի Երևանի քաղաքապետարանը երևանցիների պահանջով տարբեր վարչական շրջաններում մոտ 15 կմ նոր կոյուղի է կառուցել՝ Էրեբունի վարչական շրջանում, Աջափնյակում, Մալաթիա-Սեբաստիայում և այլն։

Թեկնածուն հիշեցրեց Էրեբունիում կոյուղով լցված նկուղները, որոնց մասին դեռ հունվարին իրեն ահազանգել էին բնակիչները։ «3 օր առաջ էինք էնտեղ, արդեն ավարտում ենք կոյուղու աշխատանքները։ Կրկին ասեմ՝ էն, ինչ որ մեզ կհանձնարարեք, էն, ինչ որ մեզանից կպահանջեք, դա դառնալու է մեր ծրագիրը։ Ես խոստանում եմ՝ հունվար ամսին Նորք-Մարաշում տրանսպորտի հարցը որպես օրակարգ կլուծենք։ Շնորհակալ ենք ձեզ ձեր համբերության համար, որովհետև հասկանում եմ, թե որքան դժվար է տրանսպորտով տեղաշաժվողների համար։ Եվս 4 ամիս տվեք մեզ և տրանսպորտի հարցը կլուծենք»։
 
Ապա նա հորդորեց քաղաքացիներին պահանջատեր լինել․ «Բոլոր աշխատանքներն իրականացվել են ձեր պահանջով: Դեռ շատ խնդիրներ ունենք միասին լուծելու։ Պահանջեք մեզանից, հանձնարարեք մեզ։ Մեր օրակարգը դուք եք թելադրում»։