Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երևանի վարչական շրջաններում մեկից ավելի զբոսայգիներ կկառուցվեն շների համար

Երևանի  վարչական շրջաններում մեկից ավելի զբոսայգիներ կկառուցվեն շների համար
Հասարակություն
14:25, 14 август 2023
«Երևանի 12 վարչական շրջաններում շների զբոսայգի կկառուցվի»,- այս մասին այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտարարեցին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ։ 

Դավթաշեն վարչական շրջանում շների զբոսայգին նախատեսված է կառուցել կենտրոնական այգու վերջնամասում, Շենգավիթ վարչական շրջանում՝ Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 6-րդ փողոցի սկզբնամասում, Արաբկիր վարչական շրջանում՝ Քանաքեռ ՀԷԿ-ի հարակից Բանավանի այգում, Ավան վարչական շրջանում՝ Բարեկամության այգու տարածքում, Քանաքեռ-Զեյթունում՝ Պարույր Սևակի պուրակի հարակից տարածքում, իսկ Էրեբունի, Կենտրոն, Մալաթիա վարչական շրջաններում արդեն կան կառուցած զբոսայգիներ, Նոր Նորքում և Աջափնյակում ևս կառուցվել են։ 

Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մեկ վարչական շրջանում շների համար մեկ առանձնացված տարածքը բավարար չէ. «Ես առաջարկում եմ, որ նույնիսկ այն վարչական շրջաններում, որտեղ կան շների զբոսայգիներ, նոր տարածքներ հատկացվեն, որովհետև այս ծրագիրը շարունակական իրականացվելու է»։