Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տաջիկստանի հարցում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում. Լավրով

Տաջիկստանի հարցում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում. Լավրով
Միջազգային
12:10, 07 июль 2021
ՀԱՊԿ շրջանակներում Մոսկվայի պարտավորություններն ուժի մեջ են մնում, հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, պատասխանելով Տաջիկստան-Աֆղանստան սահմանի իրավիճակին Ռուսաստանի հնարավոր արձագանքի վերաբերյալ հարցին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նա ասել է, որ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներն արդեն այցելել են սահմանային տարածք:

Թե ինչու է Կրեմլը տաջիկ-աֆղանական սահմանային լարվածության պարագային այդքան «շահագրգիռ» իր պարտավորությունների հարցում, նկատի առնելով այլ տարածաշրջաններում դաշնակիցներին հանձնելու ՌԴ ավանդույթը, Լավրովը չի մանրամասնել:

Աղբյուր՝ lragir.am