Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հակաահաբեկչական գործողությունները կդադարեցվեն, եթե վայր դրվեն զենքերը». Ալիևը՝ Բլինքենին

«Հակաահաբեկչական գործողությունները կդադարեցվեն, եթե վայր դրվեն զենքերը». Ալիևը՝ Բլինքենին
Միջազգային
10:49, 20 сентябрь 2023
Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղարաբաղում տիրող իրավիճակի շուրջ։

Նշվում է, որ Ալիևը վկայակոչել է իբր փաստեր՝ «ահաբեկչության նպատակով Հայաստանի զինված ուժերի կազմավորումների դիվերսիոն-հետախուզական խմբերի կողմից ականների տեղադրման վերաբերյալ, ինչի հետևանքով զոհվել են քաղաքացիական անձինք և ոստիկաններ»:  

Ալիևն ընդգծել է. «Հակաահաբեկչական գործողությունները կդադարեցվեն, եթե վայր դրվեն զենքերը և զինաթափվեն Հայաստանի զինված ուժերի կազմավորումները»:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, հրադադարի կոչ է արել և հայտնել, որ ԱՄՆ-ն աջակցում է Բաքվի և Ղարաբաղի հայ բնակիչների ներկայացուցիչների միջև ուղիղ երկխոսությանը։