Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը մտահոգություն է հայտնել ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների կապակցությամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը մտահոգություն է հայտնել ԼՂ դեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների կապակցությամբ
Միջազգային
17:58, 23 сентябрь 2023
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուն հայտարարություն է տարածել, մտահոգություն հայտնել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ: Նա ընդգծել է հետագա բռնությունների կանխարգելման կարևորությունը։
 
«Ռազմական գործողությունները կարող են միայն սրել իրավիճակը և ցեղասպանության վտանգ ստեղծել»,- նշել է Նդերիտուն։
 
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդականը նաև մտահոգություն է հայտնել, որ տարածաշրջանում հաճախակիացել են ատելության և թշնամանքի նարատիվները: Նա կոչ է արել կառուցողական երկխոսություն վարել՝ հարգելով մարդու իրավունքները, ինչպես նաև վերաբացել Լաչինի միջանցքը՝ ապահովելու մարդկանց տեղաշարժը:

Աղբյուր՝ 1lurer.am