Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ հայության արտագաղթը Բաքվի ռազմական գործողության արդյունք է. ԵՄ

ԼՂ հայության արտագաղթը Բաքվի ռազմական գործողության արդյունք է. ԵՄ
Միջազգային
17:30, 29 сентябрь 2023
Ղարաբաղի հայության զանգվածային արտագաղթը հետեւանք է սեպտեմբերի 19-20-ին Ադրբեջանի ռազմական գործողության եւ նախորդ ամիսներին Լաչինի միջանցքի արգելափակման: Մարդիկ լքում են ԼՂ-ում իրենց տունը եւ ապաստան փնտրում Հայաստանում։

Նման հայտարարությւոն է արել ԵՄ արտաքին գործերի խոսնակ Պետեր Ստանոն:

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ ԵՄ-ն ի գիտություն է ընդունում հայ բնակչության գրանցման գործընթացի մեկնարկի մասին Ադրբեջանի իշխանությունների ազդարարումը: