Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը ուժեղացնում է աջակցությունը Հայաստանին». Ֆիլիպո Գրանդի

«ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը ուժեղացնում է աջակցությունը Հայաստանին». Ֆիլիպո Գրանդի
Միջազգային
19:05, 30 сентябрь 2023
ՄԱԿ-ի փախստականների հարցերով գործակալության (UNHCR) ղեկավար Ֆիլիպո Գրանդին X հարթակում գրառում է կատարել Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայությանը հավելյալ օգնություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին: Գրառման մեջ ասված է.

«ՄԱԿ Փախստականների հարցերով գործակալությունը և մարդասիրական այլ գործընկերներն ուժեղացնում են իրենց աջակցությունը Հայաստանի իշխանություններին, սակայն շատ հրատապ պահանջվում է նաև միջազգային օգնություն»: