Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայից փախստականների թիվը 1,5 միլիոնից ավելի է

Ուկրաինայից փախստականների թիվը 1,5 միլիոնից ավելի է
Միջազգային
17:55, 06 март 2022
Ուկրաինայից ավելի քան 1,5 միլիոն փախստական 10 օրվա ընթացքում անցել է հարևան երկրներ։ Այս մասին Twitter-ում հայտնել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։

«Սա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր Եվրոպայում փախստականների հետ կապված ամենաարագ աճող ճգնաժամն է»,- գրել է նա։