Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հանուն ուկրաինացի փախստականների. ԵՄ-ն պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության հրահանգներ է ակտիվացնում

Հանուն ուկրաինացի փախստականների. ԵՄ-ն  պատմության մեջ առաջին անգամ պաշտպանության հրահանգներ է ակտիվացնում
Քաղաքականություն / Աշխարհ
19:47, 28 февраль 2022
Եվրամիությունը մտադիր է մոտ ապագայում ակտիվացնել գործող, բայց նախկինում երբեք չկիրառված Ժամանակավոր պաշտպանության հրահանգները, որոնք թույլ կտան ուկրաինացի փախստականներին, ովքեր ստիպված են լքել երկիրը Ռուսաստանի կողմից մղվող պատերազմի պատճառով, պաշտպանություն ստանալ ԵՄ-ում մինչև 12 ամսով. գրում է ru.interfax.com.ua-ն:

«Ես ակնկալում եմ, որ այս որոշումը շատ արագ կընդունվի»,- երկուշաբթի օրը Բրյուսելում հայտարարել է բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյան՝ անանուն մնալու պայմանով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եվրամիությունը պլաններ է մշակում Ուկրաինայից ԵՄ քաղաքացիների արագ հեռացման և տասնյակ հազարավոր փախստականների տեղակայման համար։

Ընդհանուր առմամբ ԵՄ-ն սպասում է մոտ 7 միլիոն փախստականի։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի