Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանում մահապատժի է դատապարտվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացրած տղամարդը

Թեհրանում մահապատժի է դատապարտվել Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակում իրականացրած տղամարդը
Միջազգային
11:36, 02 октябрь 2023
Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա «զինված հարձակում» կատարած Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն կենթարկվի մահապատժի: Ինչպես հայտնում է ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքը, այսպիսի որոշում է կայացրել Իրանի Գերագույն դատարանը։

2023 թվականի հունվարի 27-ին, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, Հուսեյնզադեն զինված հարձակում է իրականացրել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա, ինչի հետևանքով դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության ղեկավարը մահացել է, իսկ նրա երկու գործընկերները՝ վիրավորել։ 

Բաքուն կատարվածը որակել է ահաբեկչություն և տարհանել դեսպանատունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Թեհրանի ոստիկանության վարչության պետը, հարցաքննության ժամանակ հարձակում իրականացրած տղամարդը «իր դրդապատճառները բացատրել է անձնական և ընտանեկան խնդիրներով»։ Հարցաքննության ժամանակ տղամարդն ասել է, որ փորձել է ազատել կնոջը, որը, ինչպես ինքն էր կարծում, երկար ժամանակ գտնվում էր դեսպանատան չորրորդ հարկում։