Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այսօր կատարվել է զինված հարձակում. Ադրբեջանի ԱԳՆ

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա այսօր կատարվել է զինված հարձակում. Ադրբեջանի ԱԳՆ
Միջազգային
11:13, 27 январь 2023
Այսօր առավոտյան՝ մոտավորապես ժամը 08:30-ին, զինված հարձակում է կատարվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա։

Հարձակումը հետ մղելիս հերոսաբար զոհվել է դեսպանատան անվտանգության համար պատասխանատու Ադրբեջանի ուժային կառույցների աշխատակիցը, ևս մեկը ստացել է վիրավորում։ Ներկայումս ադրբեջանական կողմը անցկացնում է շտապ հետաքննություն, և կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Այս մասին հայտնում է interfax.az-ը:

Աղբյուրը հույս է հայտնում, որ այս հարձակման հետևում կանգնած չեն հենց Իրանի հատուկ ծառայությունները։ Ամեն դեպքում, հետաքննությունը տարվում է, և լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։  

«Իրանում գոյություն ունի օտարերկրյա դեսպանատների վրա հարձակումների հարուստ ավանդույթ՝ ԱՄՆ դեսպանատան գրավումը, հարձակումները 2016 թվականին Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան ու հյուպատոսության վրա և Մաշհադում, իսկ պատմության խորքերը գնալու դեպքում կարելի է հիշել Գրիբոյեդովի սպանությունը։ Եվ սրանց հետևում միշտ կանգնած են եղել Իրանի իշխանությունները»,- նշում է աղբյուրը: 

Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման մասին լրատվամիջոցների տեղեկությունները։ Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդմամբ՝ դեսպանատան անվտանգության ևս երկու աշխատակից վիրավորում է ստացել, նրանց վիճակը բավարար է։ «Ներկայումս կատարվում է հարձակման փաստով հետաքննություն»,- ընդգծում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։