Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի և ռազմական ղեկավարության հետ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Թեհրանում հանդիպել է Իրանի նախագահի և ռազմական ղեկավարության հետ
Միջազգային
16:16, 26 январь 2022
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պաշտոնական այցով գտնվում է Իրանում։

Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանիի հետ։ Քննարկվել են ռազմական և անվտանգության ոլորտներում երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հարցեր։ Հանդիպմանը Հասանովը նաև շնորհակալություն է հայտնել Իրանին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար, հաղորդում է Թեհրանում ադրբեջանական APA գործակալության թղթակիցը։

Կայացել է նաև Հասանովի հանդիպումը Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Հոսեյն Բաղերիի հետ։ Նրանք նշել են, որ լավ հիմքեր կան Իրան-Ադրբեջան հարաբերությունների հետագա զարգացման համար։

Պաշտոնական այցով Իրանում գտնվող Զաքիր Հասանովը հանդիպել է նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսի հետ։ Հանդիպմանը կողմերը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև տարբեր ոլորտներում՝ այդ թվում ռազմական, բարեկամական հարաբերությունների զարգացման կապակցությամբ։

Աղբյուր՝ azatutyun.am