Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը օրերս 1 մլն դոլար է հատկացրել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին

Ալիևը օրերս 1 մլն դոլար է հատկացրել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին
Միջազգային
15:11, 03 октябрь 2023
Ադրբեջանը միջոցներ է հատկացրել ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին (UN-HABITAT): Ինչպես հաղորդում է Report-ը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել է համապատասխան կարգադրություն։

Նշվում է, որ աճող գլոբալ ուրբանիզացիայի պայմաններում քաղաքների կայուն, ինկլյուզիվ և անվտանգ զարգացման ապահովումը դարձել է Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) անդամ պետությունների հիմնական նպատակը։ Անցած տարիների ընթացքում Ադրբեջանը, սերտորեն համագործակցելով Մարդկային բնակավայրերի ծրագրի (UN-HABITAT) հետ, որը ՄԱԿ-ի առաջատար ինստիտուտն է այս ոլորտում, կարևոր աջակցություն է ցուցաբերել այդ նպատակի իրականացմանը:

Համաձայն կարգադրության՝ աշխարհում կայուն քաղաքների զարգացմանն ուղղված փոխշահավետ համագործակցության ընդլայնմանը աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև այդ շրջանակներում խաղաղության և անվտանգության ամրապնդմանը աջակցելու նպատակով՝ Ադրբեջանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված Ադրբեջանի նախագահի պահուստային ֆոնդից ՄԱԿ-ի Մարդկային բնակավայրերի ծրագրին (UN-HABITAT) հատկացվել է 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք մանաթ։

 Ադրբեջանի ֆինանսների նախարարությանը հանձնարարվել է տրամադրել ֆինանսավորումը, իսկ նախարարների կաբինետին հանձնարարվել է լուծել սույն կարգադրությունից բխող հարցերը։