Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը կշարունակի արտերկրում

ԼՂ-ում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը կշարունակի արտերկրում
Միջազգային
11:06, 08 октябрь 2023
Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Լեռնային Ղարաբաղում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
 
Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել  է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։ 

Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ։ 
 
Հիշեցնենք՝ 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա։